Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկության սահմանափակումներ՝ հոկտեմբերի 8-ին

Հասարակություն
yerevan-1

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով  ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում. 07. 00- 23.00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում: 11.00- 14.00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում: 13.00-23.00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:     Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Երևանի քաղաքապետարան