Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնու զարդաքանդակները` արծաթի վրա

Մշակույթ
txa

«Արմենիա Վայն» գինու գործարանի մառանում կայացավ «Արմմոդ ֆեշն» նորաձեւության ցուցադրությունը՝ հայկականը նորաձեւ է կարգախոսով: Սկսնակ դիզայներները ցուցադրեցին իրենց ստեղծագործությունները՝ հագուստ, գլխարկներ, աքսեսուարներ եւ արծաթյա զարդեր: Արծաթյա զարդերի «Գառնի» հեթանոսական հավաքածուն հեռուստառադիոհաղորդավար Ժիրայր Ոսկանյանի առաջին աշխատանքն է՝ որպես արծաթյա զարդերի դիզայներ: Այն արտացոլում է հայ ժողովրդի բնապաշտական ժամանակաշրջանի մշակույթը: Սկսնակ դիզայների համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Գառնու հեթանոսական տաճարի զարդաքանդակները եւ Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերները, որոնք նա կիրառել է արծաթյա զարդերը ստեղծելիս: 9 «Շատ եմ սիրում լուսանկարել ու հայկական ճարտարապետական կոթողների բավականին մեծ արխիվ ունեմ: Գաղափարը ծնվեց հենց այդտեղից: Որոշեցի ներկայացնել հայկական տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետությունը, զարդաքանդակները, սիմվոլները արծաթյա զարդերի տեսքով: Եվ առաջին հավաքածուն նվիրվեց Գառնիին: 8 Շատ եմ կարևորում առաջին հերթին պատմությունը ու շեշտը դնում եմ տվյալ շինության, զարդաքանդակի կամ սիմվոլի պատմության, նշանակության վրա, քանի որ հնում զարդերն ունեցել են խորհրդապաշտական, հետո նոր գեղագիտական նշանակություն: Երբ դիտում ես որևէ զարդ կամ մշակութային կոթող , առանց դրա պատմությունն ու նշանակությունը իմանալու, այն ընկալում ես որպես մեկ ընդհանուր միավոր, իսկ երբ տեղյակ ես լինում դրա առանձին հատվածների ծագման, նշանակության, խորհրդի, դերի մասին, այն արդեն տեսնում ես, ընկալում մանրամասն, դետալային ձևով: 6 Օրինակ, զարդերից մեկը կոչվում է Արջամագիլ (ականթ): Արջամագիլի տերևները հեթանոսական պատմություն ունեն, այն խորհիդանշում է հաղթանակ, փորձությունների հաղթահարում: Երբ կրում ես որևէ զարդ, ու այն ունի նաև պատմություն, ապա այն անգամ այլ ձև ես մատուցում, զգում: Շնորհակալ եմ ArmModFashion նախագծի կազմակերպիչներին, հատկապես` Ռուբինա Գրիգորյանին, որ ընձեռեցին հնարավորություն ներկայացնել ամիսների աշխատանքս»,-Ա1+-ի հետ հետ զրույցում ասաց սկսնակ դիզայները, որ հանդես է գալիս Voskanyan's բրենդի ներքո: 3 Գլխարկների եւ աքսեսուարների իր հավաքածուն ներկայացրեց երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, իսկ երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի դիզայնով արված պայուսակների հավաքածուն նույնպես պետք է բեմահարթակ բարձրանար, այդպես էլ չներկայացավ ցուցադրությանը: Միջոցառմանը ներկա էին «Ատեքս» Նորաձեւության կետրոնի տնօրեն Կարինա Դնոյանը, դիզայներներ Արամ Նիկոլյանը, Մանուկ Ալեքսանյանը, նորաձեւության ոլորտի այլ ներկայացուցիչներ , Հայաստանում օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ: 1 Միջոցառման նպատակը հայ սկսնակ ստեղծագործողներին աջակցելն է եւ հայկական նորաձեւության զարգացմանը, հայկական արտադրանքի տարածմանը նպաստելը: Ինչպես տեղեկացանք մասնակիցներից՝ նախագծի կազմակերպիչները հավատարիմ են իրենց կարգախոսին. դիզայներները ցուցադրությանը մասնակցելու համար գումար չեն վճարում: 5 4 2