A
A
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ հրդեհվել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող 220/116 տնակը։ Հարեւանները, նկատելով տնակից դուրս եկող ծուխը, դիմել են Գյումրիի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատին։ Դեպքի վայր ժամանած աշխատակիցները հանգցրել են հրդեհը։
Հրդեհից զոհվել է տնակում գտնվող 1963 թվականին ծնված Գագիկ Մազմանյանը։ Նախնական տեղեկությունների համաձայն, տնակը պատկանել է Մ. Հովհաննիսյանին։ Մազմանյանը տնակում բնակվել է վարձակալությամբ։