Մարուքյանի պատասխանը՝ Դալլաքյանին. «Պիտանելիության ժամկետն անցել է». 1in.am (տեսանյութ)
Ազգային ժողովում ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի միջև պայմանավորվածություն է եղել, և Վիկտոր Դալլաքյանի փոխարեն Էդմոն Մարուքյանն է պատգամավոր ընտրվել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այս և մի շարք այլ դիտարկումների, նշել է. «Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որպեսզի լուրջ դեմք ընդունեմ և լրջորեն մեկնաբանեմ Վ. Դալլաքյանի ասածը: Չէի հետևում ասուլիսին, Վանաձորից բազմաթիվ զանգեր ստացա, մարդիկ ասում էին. «Վիկտոր Դալլաքյանին քաղաքական դիակների սառնարանից հանել են, ուղարկել են քաղաքական դաշտ»»: «Այն ինչ, որ հիմա ասում է Վ. Դալլաքյանը, 4 տարի է ասում է, սրա-նրա անունով հոդված տպելով և այլն, այս ընտրություններին էլ աջակցել է Մ. Ասլանյանին: Ես ուրախ եմ, որ հիմա ինքն է անձամբ այդ մասին ասում և կարող եմ իրեն պատասխանել։ Մարդը կարող է 4 տարի օգտվել պետական ռեսուրսից, ծառայել Ս. Սարգսյանին, իր ամբողջ ընտանիքին, բարեկամներին տեղավորել աշխատանքի, և հետո ասել՝ ես դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, նոր կուսակցություն եմ ստեղծում»: Ավելին՝ տեսանյութով