ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎիճակագրական տվյալների վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ Շիրակի մարզում նորաստեղծ ընտանիքների գերակշիռ մասում ծնվում է ընդամենը մեկ երեխա։
Գյումրիի ծննդատանը տարեսկզբից մինչ օրս գրանցվել է 649 ծնունդ, որոնց գերակշիռ մասը ընտանիքի առաջին կամ երկրորդ երեխան է եղել: Ընթացիկ տարում, նշված կառույցում երրորդ երեխան ունեցել են 90 մայրեր, այսինքն ծննդաբերած մայրերի միայն 13.8 տոկոսն են 3-րդ երեխան ունեցել: Սակայն ծնելության թվաքանակի նվազման ֆոնի վրա, կան նաեւ ընտանիքներ, որոնք ուեցել են 4-րդ, 5-րդ եւ 8-րդ երեխան:4-րդ երեխան ունեցել են 17 , 5-րդը 8, իսկ 8-րդ երեխան այս տարի ծննդաբերել է 4 կին:
5, 6 եւ ավելի երեխաներ հիմնականում ունենում են աղանդավոր մայրերը։
Ի դեպ, վերջին տարիներին նկատվում է արական սեռի ծնունդների թվի աճ։ Սակայն, սա ոչ թե բնության շռայլության արդյունքն է, այլ պլանավորում գաղափարի։
«Ցայգ» հը, Գյումրի