Բեսլանից հայերի աճյունները կտեղափոխեն օդանավով

Վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։ Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաեւ վթարի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի աճյունները (վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները ՌԴ քաղաքացիներ են): Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Այսօր Վլադիկավկազ-Բեսլան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր, որոնցից 27-ը վիրավորվել է: Տուժածները, այդ թվում` 4 երեխա, անմիջապես տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Ավտովթարի հետևանքով զոհվել է 5 անձ: