Բացել լրահոսը Փակել լրահոսը
857481025_1588568763312144_4341572161246521808_n
A A
Պաշտոնական

Էդուարդ Հակոբյանն այցելել է COP17-ի ՊԵԿ-ի տաղավար

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր շրջայց է կատարել Երևանում անցկացվող՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի COP17 Armenia «Կանաչ գոտու» տաղավարներում։

Շրջայցի ընթացքում ՊԵԿ նախագահն այցելել է Պետական եկամուտների կոմիտեի տաղավար, տեղում ծանոթացել համաժողովի շրջանակում Կոմիտեի ներկայացվածությանն առնչվող աշխատանքներին, նախաձեռնություններին, ինչպես նաև համաժողովի շրջանակում իրականացվող տեղեկատվական ու հաղորդակցական միջոցառումներին։

Էդուարդ Հակոբյանն այցելել է «Արմենպրես»-ի տաղավար, որտեղ համաժողովին առնչվող թեմաների համատեքստում ամենօրյա ռեժիմով լուսաբանվում են նաև COP17-ի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանն առնչվող թեմաները։ Մասնավորապես, Կոմիտեի ներկայացուցիչներն ամեն օր հանդես են գալիս հարցազրույցներով և քննարկումներով՝ ներկայացնելով կենսաբազմազանության ապահովմանն ուղղված ՊԵԿ գործունեության հիմնական առանձնահատկությունները։

COP17-ի շրջանակում Կոմիտեն շարունակում է իրազեկման աշխատանքները՝ այցելուներին ներկայացնելով կենսաբազմազանության պահպանության գործում ՊԵԿ-ի դերակատարությունը։