Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանը կալանավայրում ասուլիս է ուզում անցկացնել

Կարևոր լուրեր Հասարակություն
Vahan-Shirxanyan1

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը քրեակատարողական հիմնարկում ցանկանում է մամուլի ասուլիս անցկացնել: Նրա պաշտպան Հայկ Ալումյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ զբաղված է ասուլիսի կազմակերպման հետ կապված հարցերի կարգավորմամբ եւ շատ հնարավոր է՝  մինչեւ ամսվա վերջ ասուլիսը կազմակերպվի: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին: Նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:  Վերջերս նրան եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածով: Երեկ  Վահան Շիրխանյանին  տեսակցած պաշտպանն ահազանգում է՝ առողջական վիճակը օր օրի վատանում է. «Շատ դժվարությամբ է քայլում, ինչ –որ դեղեր խմում է, սակայն չի օգնում»: