Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանի հետ

Քաղաքականություն
85e5570cb078d723b13f66707decba32

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատվերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը,  Պաշտպանի հանձնարարությամբ,  2016 թվականի հոկտեմբերի 17-ին այցելելեն ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած  Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Կ. Եղնուկյանի հետ, արձանագրել նրա կողմից բարձրացված խնդիրները: Կ. Եղնուկյանի 2016 թվականի հոկտեմբերի 7-ից հայտարարել է հացադուլ, խցում պահվում է մենակ, ապահովված է ջրով, հանձնուքով ստանում է նաև թորած և հանքային ջուր: Առանձնազրույցի ընթացքում Կ.Եղնուկյանը  ներկայացրել է խնդիրներ՝ կապված իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, իրեն  կալանքի տակ պահելու հիմքերի, իր ընտանիքի անդամների հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու և մի շարք այլ հարցերի հետ:   Պաշտպանի մամուլի քարտոուղար Զոհրապ Եգանյան