Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւան-Սեւան ճանապարհի վթարից հիմնականում ստացել են գլխուղեղի ցնցում

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

«Այսօր առավոտյան Երեւան-Սեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած 10 քաղաքացիներից 7-ը դուրս է գրվել «Հրազդան» ԲԿ-ից, իսկ 3-ը տեղափոխվել Երեւան»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Հասմիկ Սահակյանը: Նրա խոսքով՝  տուժածները հիմնականում ստացել են գլխուղեղի ցնցում, քերծվածքներ: «Տուժածներից երեքը տեղափոխվել են Երևան, քանի որ մենք մեր կենտրոնում չունենք «կա-տե» անելու հնարավորություն: Ապահովության համար բժիշկն այդպես որոշեց»: Ինչ վերաբերում է վթարից մահացած աղջկան, ապա «Հրազդան» ԲԿ հերթապահ բուժքրոջ խոսքով՝ 18-ամյա ուսանողուհին իրենց մոտ է բերվել արդեն մահացած վիճակում։ «Գանգուղեղի տրավմա է ունեցել, նաեւ՝ ոտքերի կոտրվածք»,-ասաց նա: