Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդերևութաբանների կանխատեսումներն անտեսվում են (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-6

Այսօր հանրությունը ցավով տեղեկացավ ողբերգական ավտովթարի մասին, որը  տեղի է ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնի է, առավոտյան 08.30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կիլոմետրում բախվել են «Opel» և «Mercedes Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։ Վիրավորներից մեկը՝ երիտասարդ մի աղջիկ, հիվանդանոցում մահացել է։ Ավտովթարի պատճառն ըստ մասնագետների՝  մեքենայի սահքն է եղել։ Թեմայի մասին առավել մանրամասն՝ «Այբ-ֆե» լրատվականը զրուցեց ՀՀ Արտակարգ իրավիճաների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Մկրտչյանի հետ։ Ինչու՞ են օդերևութաբանների կանխատեսումներն անտեսվում։