Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդկանց չի հետաքրքրում, թե իրենց անձնական տվյալներն ինչպես են օգտագործվում (տեսանյութ)

Հասարակություն
doydoyan

Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում բարձիթողի վիճակում է. համոզված է արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը. «Միայն օրենք ունենք, բավականին լավ օրենք, որը  ընդունվել, ուժի մեջ է մտել 2015 թվականին, կիրառման պրակտիկան միայն մի տարի է, ու լրամշակման կարիք կա»: Ըստ Շուշան Դոյդոյանի՝  մտահոգիչ է այն, որ մարդիկ չեն կարեւորում, թե ում են վստահում, ինչ ծավալով  եւ հետո ինչպես են օգտագործվելու իրենց անձնական տվյալները. «Հարցումները ցույց են տվել, որ մարդկանց 62 տոկոսին չի հետաքրքրում, թե իրենց անձնական տվյալները ինչպես են օգտագործվում»: Անձնական տվյալների պաշտպանության խախտում է նաեւ Շուշան Դոյդոյանը համարում գրեթե ամենուր տեղադրված տեսախցիկները: Սակայն դեռ որեւէ իրավական կարգավորում այս հարցի համար չկա: Մշտապես քննարկվող  թեմա է նաեւ անցանկալի հաղորդագրությունները: Այս առումով արդեն առաջընթաց կա: Մշակվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ընդունվելու դեպքում կլուծեն այս հարցերը. «Այդ օրենքը կարգելի առանց քաղաքացու համաձայնության ուղարկել նրան հաղորդագրություն, եւ եթե քաղաքացին համաձայնել է, բայց հետո փոշմանել, ապա նա  պետք է  ապահովված լինի բոլոր մատչելի հնարավորություններով՝ հրաժարվելու համաձայնությունից»: