A
A
Գյումրիում անհատ տաքսու վարորդները բողոքում են (տեսանյութ)
Գյումրիում գործող անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի էին դուրս եկել: Պատճառը Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունից ստացված ծանուցումն է, ըստ, որի նրանց կողմից շահագործվող մեքենաները պետք է անցնեն պարտադիր լիցենզավորում: Հակառակ պարագայում վարորդները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության: Գյումրեցի վարորդները սկզբում իրենց բողոքն են հայտնել Գյումրու քաղաքապետարանում, այնուհետ եղել են Տրանսպորտի տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնում, ապա խնդրի քննարկման նպատակով հանդիպել են նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում