A
A
10 փաստ 10-ամյա աղջկա մասին
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է իր «Աշխարհի բնակչությունը 2016» զեկույցը: Այն անվանված է «10` ինչպես է մեր ապագան կախված աղջնակից, որն այս որոշիչ տարիքում է»: Աշխարհի բնակչությունը 2016 թ.-ին. 10 փաստ 10-ամյա աղջկա մասին
- Այսօր աշխարհում ապրում է մոտ 60 միլիոն 10-ամյա աղջիկ: Նրանցից գրեթե 35 միլիոնն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ բարձր աստիճանի անհավասարության կա տղամարդկանց և կանանց միջև:
- 10-ամյա աղջիկների իրավունքներին և հնարավորություններին ուղղված ներդրումները կարող են երեք անգամ մեծացնել կյանքի ընթացքում նրանց ստացած եկամուտը, արագացնել երկրի տնտեսական զարգացումը և հանգեցնել նրան, որ երեխաների ապագա սերունդներն ավելի առողջ և կրթված լինեն:
- Աղջիկների կրթությունն աշխարհի ամենաարդյունավետ ներդրումն է, սակայն այսօր 62 միլիոն աղջիկ դպրոց չի հաճախում:
- Աղջկա համար դպրոցական յուրաքանչյուր հավելյալ տարին նշանակում է հետագա կյանքում աշխատավարձի 10 տոկոս աճ:
- Զարգացող երկրներում ամեն օր 18 տարին չլրացած մոտ 47,700 աղջիկ է ամուսնանում:
- 6-ից 11 տարեկան 16 միլիոն աղջիկ երբևէ դպրոց չի հաճախի: Այս թիվը երկու անգամ գերազանցում է տղաների ցուցանիշը:
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ողջ աշխարհում դեռահաս աղջիկների մահվան թիվ մեկ պատճառն է: Երկրորդ պատճառը ինքնասպանությունն է:
- Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ բռնության արդյունքում դեռահաս աղջիկ է մահանում:
- 10-ամյա աղջիկները ենթարկվում են անիրավահավասարության հետ կապված անհամար չարաշահումների՝ ինչպիսիք են մանկահասակ ամուսնությունը, կանանց սեռական օրգանների խեղումը, պարտադրված կամ հարկադիր սեռական կապը, անցանկալի հղիությունը, կամ կրթությունից զրկելը.
- Միջնակարգ դպրոցից դուրս մնացող աղջիկների մեկ երրորդի համար պատասխանատու է մանուկ հասակում ամուսնությունը: Այն նաև լրացուցիչ ծախսեր է դնում հասարակության վրա՝ բնակչության ավելի մեծ աճի և կանանց ցածր աշխատավարձերի տեսքով:
- Հնդկաստանը դեռահասների հղիության, միջնակարգ դպրոցից դուրս մնալու բարձր ցուցանիշների և երիտասարդ կանանց գործազրկության պատճառով տարեկան կորցնում է 56 միլիարդ դոլարի պոտենցիալ եկամուտ:
- Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, տարածաշրջանային մակարդակում, 100 աղջկան բաժին է ընկնում 111 տղա:
- Ենթասահարային Աֆրիկայում է բնակվում աշխահի դպրոց չհաճախող երեխաների 55 տոկոսը և դեռահասների 52 տոկոսը:
- Միայն Նիգերում մանկահասակ ամուսնությունը վերացնելը կարող է 2014-ից 2030 թթ․ բերել ավելի քան 25 միլիարդ դոլարի եկամուտ:
- Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում միջնակարգ դպրոցում յուրաքանչյուր 10 տղային բաժին է ընկնում մոտ ութ աղջիկ:
- Մարոկկոյում կամ Կոստա Ռիկայում այսօրվա կրթված, առողջ 10-ամյա աղջիկը կարող է մոտ 30,000 դոլար ավել վաստակել մինչև 25 տարեկան հասնելը, քան նրա հասակակիցները, ովքեր միջնակարգ կրթություն չեն ստացել և առողջական խնդիրներ ունեն:
- Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանի երկրները միակ տարածաշրջանն են, որտեղ ավելի շատ աղջիկներ են գնում միջնակարգ դպրոց, քան տղաներ:
- Եթովպիայում դպրոց գնացող յուրաքանչյուր 10 տղային բաժին է ընկնում ընդամենը վեց աղջիկ:
- Ենթասահարային Աֆրիկայի որոշ երկրներում 15-ից 19 տարեկան աղջիկների ՄԻԱՎ ձեռք բերելու հավանականությունը հինգ անգամ ավելի, քան տղաներինը:
- Թուրքիայում 653,000 տասը տարեկան աղջիկ կա: կարող է մոտ 61,000 դոլար ավել վաստակել մինչև 25 տարեկան հասնելը, քան նրա հասակակիցները, ովքեր միջնակարգ կրթություն չեն ստացել և առողջական խնդիրներ ունեն: