Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂԻՔԱՅԻՆ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

Մարզեր

Շիրակի մարզում այս տարի նկատվել է բոտուլիզմով հիվանդների թվի նվազում։ Նվազել են նաեւ այս հիվանդությունից մահացության դեպքերը։

Տարեսկզբից մինչ օրս Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվել են 647 հիվանդներ։ Նրանց մեջ գերակշռել են մինչեւ 18 տարեկան երեխաները: Միայն 222 երեխա հիվանդանոց է տեղափոխվել սուր աղիքային տարատեսակ ինֆեկցիաներով: Վերջին ամիսներին հիվանդների հիմնական մասը բուժվել են աղիքային ինֆեկցիաներից:

Եթե տարվա առաջին կիսամյակում հիվանդանոց է դիմել 65 աղիքային ինֆեկիայով մեծահասակ հիվանդ ապա հուլիս եւ օգոստոս ամիսներին նրանց թիվը հասել է 79-ի:

Թվային այս տվյալները պատասխանատուները նախորդ տարիների հետ համեմատելիս անհանգստացնող չեն համարում:

Արմենուհի Մինասյան

Գյումրի