Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կլինի կարճաժամկետ ցավազրկումների շրջան» (տեսանյութ)

Քաղաքականություն
anush

Հայաստանում նախընտրական շրջան է, կոսմետիկ շտկումներ են արվում: Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝ նշում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը. «Կլինի կարճաժամկետ ցավազրկումների շրջան, որը կապահովի հասարակական դժգոհության նվազումը, բայց ես  չեմ տեսնում բարեփոխումներ:   Որքա՞ն ժամանակ կաշխատեն սոցիալական այս բարձիկները։ Աշխատելու են մինչեւ  ընտրական շրջան, որից հետո հերթական դեպրեսիայի ալիքն է լինելու»: Կառավարության նոր ծրագիրը նա միաժամանակ  բացահայտումային է համարում, քանի որ այնտեղ բարձրաձայնվում են բազմաթիվ հարցեր, որոնք նախկինում համոզում էին, թե չկա. «Ասում էին չկա մենաշնորհ, չկա տնտեսական հետընթաց, խոշորամասշտաբ գողություն»: Կառավարության նոր ծրագրում ներառված են նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի առաջարկները: Ավելին՝ տեսանյութով