Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի ունեցավ Սիրուշոյի «Արմատ» ձայնասկավառակի շնորհանդեսը (տեսանյութ)

Հասարակություն
sirusho

Հոկտեմբերի 29-ին Yerevan Mall-ը սովորականից մարդաշատ էր։ Հարյուրավոր երկրպագուներ սպասում էին Սիրուշոյի նոր՝ «Արմատ», ձայնասկավառակի շնորհանդեսին։ Նախատեսված ժամից շուտ եկած երկրպագուները ստիպված եղան մոտ 2 ժամ սպասել իրենց սիրելի երգչուհուն։ Մինչ երգչուհու գալը DJ Hayk Solar-ը և Arni Rock-ը ներկայացրեցին Սիրուշոյի երգացանկից ճանաչված և սիրված կատարումների mix տարբերակները: Այդ ժամերի ընթացքում հավաքված հոգնածությունը միանգամից մոռացվեց , երբ Սիրուշոն բեմ բարձրացավ։Երկրպագուներն իրենց սիրելի երգչուհու հետ հավասար և երգեցին,և պարեցին։ Փոքրիկ համերգային ծրագրի ընթացքում Սիրուշոն կատարեց իր նոր ձայնասկավառակում տեղ գտած մի քանի երգեր։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/10/29/821613/