Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էստեղ եմ մազերս սպիտակեցրել, էս ամբիոնին կանգնած. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-2

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում առաջինը ելույթ ունեցավ «Հանրապետություն»  կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նախկին ընդդիմադիր կուսակցության առաջնորդին ամբիոնն ու դահլիճը  անցյալի հիշողություններ  արթնացրեցին: «Էս ամբիոնին մոտենալով, ես ինձ բռնացրեցի, որ էստեղ եմ մազերս սպիտակեցրել, էս ամբիոնին կանգնած՝ բազմաթիվ համագումարներով»: Արամ Սարգսյանը ողջունեց ՔՊ կուսակցության անդամներին, հաջողություն մաղթելով նրանց՝ քաղաքական գործունեության ընթացքում: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, պրն Սարգսյանը նշեց, որ գործող իշխանությունները ԸՕ փոփոխություններն արեցին, իրենց իշխանությունը երկարաձգելու նպատակով, ավելին՝ 2003-2008 թվականի փորձը տեսնելով՝ հետընտրական պրոցեսներ չունենալու համար: «Բայց իրենք էս հարցում չարաչար սխալվեցին և ես համոզված եմ, որ էս անգամ իրենց լեզվով ասած՝ խիարը, վարունգը թարս է աճելու»: Մանրամասները՝ տեսանյութում