Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է տուն՝ Գյումրիի խիտ բնակեցված թաղամասերից մեկում (տեսանյութ)

Մարզեր
1477925295_hrdeh

Հոկտեմբերի 31-ին` ժամը 14.03-ին Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Շահումյան փողոցի թիվ 274 հասցեում տուն է այրվում, անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը: Ժամը` 14:04-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, իսկ ավելի ուշ հրդեհի տարածման վտանգից խուսափելու համար կանչվել է նաև ջրատար մեքենա: Ժամը 14:15-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ` Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ այրվում է Շահումյան 274 հասցեում տեղակայված 70 քառակուսի մետր տարածք ընդգրկող Մերուժան Հարությունյանին պատկանող տան տանիքը, որի 60 քառակուսի մետրն ամբողջությամբ այրվել է: Տների խիտ բնակեցված լինելու պատճառով այրվել է նաև Շահումյան 276 հասցեում գտնվող Տեպանյան Մովսեսի տան 12 քառակուսի մետր տարածքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.01-ին, մարվել 16:35 -ին: Նշենք նաև, որ հրդեհի ահազանգով դեպքի վայր են մեկնել նաև մեր գործընկերները, սակայն որոշ անձինք, տեղում խոչընդոտել են նկարահանող խմբի մասնագիտական աշխատանքը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Տեսանյութը՝ «Ցայգ» ՀԸ-ի