«Մեր Սպենդիարյանը». ցուցահանդես Երևանում
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն- թանգարանում այսօր բացվել է «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի մեկնարկը տրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային- ակադեմիական թատրոնում։ Միջոցառման մասնակիցները այցելեցին Սպենդիարյանի շիրիմին և ծաղիկներ դրեցին։ Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ասում է՝ ցուցահանդեսին երկար են պատրաստվել։ Թատրոնում ներկաները վայելեցին կոմպոզիտորի ստեղծագործությունների կենդանի կատարումները։ Ալեքսանդր Սպենդիարյանն իր նշանակալի տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ: Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից է, քառաունից ավելի երգերի և ռոմանսների, սիմֆոնիկ ստեղծագործությունների և մեկ օպերայի հեղինակ է, նրա «Ալմաստ» , օպերան, որն իր երաժշտական- դրամատուրգիական հագեցվածությամբ, դասական կատարելության է հասնում: Այս ստեղծագործությունը համաշխարհային օպերայի լավագույն նմուշներից մեկն է: