Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Ալավերդյան. «Մարդիկ հաշմանդամ բառը լսելիս միայն սայլակ են պատկերացնում» (տեսանյութ)

Հասարակություն
hashmandam

Հայաստանում 200 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող անձ է բնակվում:  «Ունիսոն» ՀԿ-ն մայրաքաղաքի փողոցներում կատարել է հանրային կարծիքի ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ ասոցիացիա է առաջանում մարդու մոտ հաշմանդամ բառը լսելիս: Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը «Երազանք եւ իրականություն» խորագիրը կրող միջոցառման ընթացքում նշեց, որ մարդկանց մոտ դեռ ուժեղ են կարծրատիպերը; «Մարդիկ հաշմանդամ բառը լսելիս միայն սայլակ են պատկերացնում, ինչ- որ տկարություն, հիվանդություն: Սովորական մարդ չեն պատկերացնում, մինչդեռ  հաշմանդամները ևս շատ տարբեր են: Կան հաջողության հասած մարդիկ, կան անճարներ: Մարդիկ հաշմանդամ ասելով չեն պատկերացնում անձին: Առայժմ անելիքներ շատ ունենք, որպեսզի հանրային կարծիքը ձեւավորվի, նորմալ, ադեկվատ, առանց ավելորդ պաթոսի, խղճահարության, կամ հերոսության երանգների: Նրանք ուղղակի մարդիկ են»,-ասաց Ա. Ալավերդյանը: «Երազանք եւ իրականություն» միջոցառման ընթացքում ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքները՝ քանդակները, գեղանկարները, ասեղնագործությունները: Ներկայացվեցին նաեւ հաջողության հասած հաշմանդամություն  ունեցող անձանց կյանքի պատմությունները: Ա. Ալավերդյանի խոսքերով միջոցառման նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրականանալի երազանքները կյանքի կոչելն է: «Նրանց երազանքներն էլ ուսման, աշխատանքի, մշակութային օջախներ այցելելու, ինքնուրույն կյանքով ապրելու մասին է, սակայն ինձ համար ամենատպավորիչը հաշմանդամություն ունեցող երեխայի երազանքն է, որն ընտանիք ունենալու մասին է: Այս կերպ գուցե մենք կարողանանք, ինչ-որ բան փոխել, որպեսզի ծնողները չլքեն հաշմանդամություն ունեցող իրենց երեխաներին»,-ասաց նա: hashmandam2 hashmandam1 hashmandam3 hashmandam4