Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի հարստացման դեմ պայքար է մեկնարկում (տեսանյութ)

Քաղաքականություն
gov-K-7

Վարչապետի հանձնարարականների մյուս հատվածն ուղղված էր արդարադատության նախարարությանը: Առաջինը պետք է պայքարել ապօրինի հարստացման դեմ. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց վարչապետը եւ արդարադատության նախարարին հանձնարարեց ապօրինի հարստացման դեմ օրենքի նախագիծը երկշաբաթյա ժամկետում ներկայացել կառավարություն: Հաջորդիվ նա  անդրադարձավ ապօրինի հարստացմանը նպաստող կանխիկ գործառույթների սահմանափակմանը. «Կեղծ փոխառնությունները, կեղծ նվիրատվությունը հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, որը հնարավորություն չի տալիս վերահսկողություն սահմանել»: Կարեն Կարապետյանն Արդարադատության նախարարին հանձնարարեց աշխատել Կենտրոնական բանկի հետ եւ կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառությունների սահմանափակման մասին օրենքի նախագիծ: