Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զանգերը հանգիստ չեն տալիս վարչապետի խորհրդականներին ու օգնականներին (տեսանյութ)

Քաղաքականություն
phone-call

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր  նախարարություններին հորդորեց իրենց կայքերի ու թեժ գծերի  գործառույթները կազմակերպել պատշաճ: Այլապես, նրա խոսքով, ամբողջ բեռը ընկնում է իր խորհրդականների եւ օգնականների վրա: «Ձեր կայքերը ռևիզիա արեք: Թեժ գծերն աշխատացրեք, պատասխանատուներին կոնկրետ նշեք, որովհետև իմ օգնականներն ու խորհրդականներն այս մի քանի օրվա մեջ բացի զանգերին պատասխանելուց և հանդիպելուց, ոչ մի բան չեն կարողանում անել։ Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել։ Ես ոչ իրենց կարողանում եմ հանձնարարություն տալ, ոչ իրենց հետ հանդիպեմ, ոչ խոսեմ»,- հայտարարեց վարչապետը։ Նա նշեց, որ մի քանի օրվա ընթացքում իր խորհրդականներին ու օգնականներին զանգերի քանակը եղել է 2156, նրանք ստացել են 586 էլեկտրոնային հաղորդագրություն եւ 100-ից ավելի հանդիպումներ են ունեցել: Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն՝ ներկայացվեց կառավարության աշխատակազմի պատասխանատուներին՝ ըստ ոլորտների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները: