Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված զինվորների մայրերը՝ կառավարության դիմաց

Քաղաքականություն
akcia-1

Այսօր եւս Կառավարության շենքի դիմաց էին խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների մայրերը: Նրանք հայտարարում են, իրենց որդիների մահվան հանգամանքները դեռ մինչեւ վերջ պարզված չեն, մեղավորները ՝ պատժված չեն։ Վալերիկ Մուրադյանը Ստեփանակերտի Հայկազուն զորամաս է զորակոչվել 2009 թ-ի նոյեմբերի 20-ին: Զորակոչվելուց  4 ամիս անց՝  2010 թ-ի մարտի 15-ին, որդու դին հանձնել են ծնողներին։ Մայրը վստահ է՝ տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են։ Նանա Մուրադյանը վստահ է՝ քննիչ Արման Ապրեսյանն ի սկզբանե քրեական գործը  տարել է փակուղի։  Ծնողների բողոքներից հետո քրեական գործ է հարուցվել արդեն քննիչների դեմ, որը սակայն արդեն երկրորդ անգամ կասեցվել  է։ Նոյեմբերի 7-ին սպասում են, որ դատարանը այս անգամ էլ վերացնի կասեցումը: Մայրը հիմնավոր պատասխան չի ստացել, թե ինչու են գործը կասեցնում: