Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈՔՐ ԱՐԾԱԹ

Սպորտ

Դոմինիկյան Հանրապետությունում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայաստանցի մարզիկները: Մեծ էին սպասելիքները 69կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանից եւ Տիգրան Մարտիրոսյանից, սակայն ընդհանուր հաշվարկում մեր ծանրորդները չկարողացան արժանանալ մեդալների:

Իսկ ահա հրում վարժությունում Արսեն Ղազարյանը ցույց տալով 178 կգ արդյունք արժանացավ փոքր արծաթե մեդալի: Ցավոք, պոկում վարժությունում Ղազարյանը 0 էր ստացել, այլապես ընդահանուր հաշվարկում առնվազն բրոնզե մեդալի կարժանանար:

Իսկ ահա Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում ցույց տվեց 306 կգ արդյունք եւ զբացեղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Մինչ այդ 54 կգ քաշայինների պայքարում Արսեն Թամրազյանը զբաղեցրել էր 14-րդ տեղը: