A
A
Ի՞նչ կշահի վարորդը Սերժ Սարգսյանի հանձնարարականից (տեսանյութ)
«Սեքյուրիթի դրիմ»-ին եւ «Փարքինգ Սիթի սերվիզ»-ին միալիարդավոր դրամներից զրկելու երեկվա Սերժ Սարգսյանի հանձնարարականը շատերին է ցնցել։ Ինչպես հայտնի է տասնօրյա ժամկետում, այս ընկերություններից իրենց գործառույթները, կառավարումը և ֆինանսական հոսքերը վերցվելու են և հանձնվելու պետական և համայնքային կառույցներին։ Ի՞նչ է ենթադրում այս փոփոխությունն ընդհանրապես և որքանո՞վ այն ի նպաստ վարորդների կլինի։ Արդյո՞ք նրանց մտահոգող խնդիրները կլուծվեն, տույժ ու տուգանքները կպակասեն։ Այս թեմայով զրուցելու համար Ա1+-ը հրավիրել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանին։