A
A
ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԼՂՀ ՊԲ-ում կիսվել է առաջնագծից ստացած տպավորություններով
Նոյեմբերի 6-ին, ՊԲ շտաբում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ: Հանդիպմանը հանձնաժողովականները կիսվել են առաջնագծից ստացած իրենց տպավորություններով՝ նշելով կատարված և ընթացքի մեջ գտնվող հսկայածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքների մասին և վստահեցրել, որ շփման գծից իրենց ստացած տպավորություններն անդրադառնալու են բյուջե 2017-ի քննարկումներում: Հանդիպմանը քննարկվել են նաև դեռևս լուծում պահանջող մի շարք հարցեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն