Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի անցած ուղին (տեսանյութ)
Ամերիկայի ձայն Անցած հունիսին պետական աշխատանքի փորձ չունեցող և նախագահի պաշտոնի անհավանական թվացող թեկնածու, գործարար Դոնալդ Թրամփը հայտարարել էր իր մտադրության մասին՝ պայքարելու նախագահական աթոռի համար: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պայքարելու եմ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու համար, և մենք նորից մեր երկիրը կդարձնենք փառավոր»: Նյու Յորքի Քվինս թաղամասում ծնված Թրամփը մեծացել է հարուստ ընտանիքում: Նրա հայր Ֆրեդը եղել է անշարժ գույքի խոշոր գործարար: «Նրա հայրը չափազանց պահանջկոտ և իր կարծիը թելադրող մարդ էր: Եվ, իհարկե, Դոնալդ Թրամփը ժառանգել է այդ հատկությունները իր հորից»: Երիտասարդ Թրամփը բավականին հաջողակ էր Մանհետանի անշարժ գույքի ասպարեզում: Նրա աշխատանքային կարիերան հաջողակ էր, նրան հաջողվեց կերտել նաեւ ճանաչելի կերպար, որը չափազանց օգնեց նրան իր քարոզարշավի ընթացքում: «Նյու Յորքում գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է լինել ուժեղ և մոտիվացված անձնավորություն: Նա իրական նյույորքցի գործարար է»: Սակայն եղել են նաև անհաջողություններ: Օրինակ՝ սնանկացած խաղատներ կամ անշարժ գույք, որը անդրադարձել է Թրամփի վրա: Երեք անգամ ամուսնացած, երկու անգամ պաշտոնապես ամուսնալուծված և հինգ երեխա ունեցող Թրամփի անձնական կյանքն իր գործարար գործունեության նման եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Թրամփի երեխաները ներգրավված են նրա նախագահական քարոզարշավում: 2000-ականներին նա թողարկում է «Դոնալդ» հեռուստատեսային շոուն և քաղաքական հայտարարություններ անում, որոնցից ամենահայտնին այն է, որ նախագահ Օբաման չի ծնվել ԱՄՆ-ում: Հետագայում իր քարոզարշավի ընթացքում նա հերքում է դրանք: «Հիլարի Քլինթոնի ընտրարշավը 2008 թվականի նախագահական ընտրություններին բացեցին այս թեման: Ես ավարտեցի այն»: Թրամփը նախնական ընտրություններին հաղթեց 16 հանրապետական թեկնածուներին կարգախոսներով որոնք արտացոլում են ընտրողների մտահոգությունները: «Նա արտացոլում է հասարակության մեջ երկար ժամանակ կուտակված զայրույթը»: Սակայն նրա մեկնաբանությունը մեքսիկացիների մասին ռիսկային էր: «Նրանք իրենց հետ բերում են թմրանյութեր, հանցագործություններ: Նրանք բռնաբարողներ են»: Նման հայտարարություններից էր նաև Թրամփի մեկնաբանությունը կրոնի մասին: «Դոնալդ Թրամփը կոչ է անում ամբողջապես արգելել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներմինչև մեր երկրի ներկայացուցիչները հասկանան, թե ինչ է ընդհանրապես կատարվում»: Երկար տարիների գործունեությամբ յուրօրինակ գործարարը հանդես է գալիս պոպուլիստական քաղաքական գործչի կերպարով, որը, նա հույս ունի, կօգնի իրեն հաղթելու գալիք ընտրությունների ընթացքում: «Ես ձեր հետ եմ, կպայքարեմ և կհաղթեմ հանուն ձեզ»: