Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Մանկապարտեզի հասանելիությունն ազդում է կնոջ երեխա ունենալու որոշման վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
manka

«Կիրակի» հաղորդաշարի նոյեմբերի 6-ի թեման նախադպրոցական հաստատություններն են մարզերում։ Նախադպրոցական կրթությունը ՀՀ-ում պարտադիր չէ, սակայն փորձագետները պնդում են, որ հանրակրթական դպրոց մտնելու համար այն անհրաժեշտ է։ Վերջին 25 տարիներին նախակրթարանների թիվը կիսով չափ պակասել է։ Ինչ խնդիրների են հանդիպում համայնքները՝ նախադպրոցական կրթություն ապահովելիս, ինչ խախտումներ են գրանցվում նախակրթարաններում։ Հաղորդման հյուրերն են Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։ Հաղորդման համար նյութեր են պատրաստել «Սևան» ՀԸ (Գեղամա հոլդինգ) և Կապանի «Սոսի» ՀԸ մեր գործընկերները։