Վիտյա Հակոբյան. «Ժամանակն է պաշտպանությունից անցնել հարձակման» (տեսանյութ)
Դիվերսիոն գործողություններ միշտ են իրականացվում, մի օր դրանց շատ ենք արձագանքում մի օր քիչ, սակայն իրենք ագրեսիայի միշտ են գնում եւ ուզում են հողեր վերցնեն. սա ցույց է տալիս, որ մենք մշտական պատերազմի մեջ ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Նրա խոսքերով, տեխնոլոգիաները ամբողջ աշխարհին օգուտ են տալիս, բացի Հայաստանից. «Անհրաժեշտ են տեսախցիկներ, շարժական ջերմային սարքեր, որոնք կամ չունենք, կամ դրանց գոյությունը գաղտնի է պահվում։ Ոչ ոք չի ասում բոլոր գաղտնիքները պետք է բացել, սակայն եթե ունենայինք՝ այդքան հարցեր չէին առաջանա, 120 զոհ չէինք ունենա»: «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանի խոսքերով, ժամանակն է պաշտպանությունից անցնել հարձակման. «Մինչեւ երբ պաշտպանվենք, պետք է հարձակվենք, դարով դար էդ թշնամին մեր թշնամին է: Էս պատերազմի ընթացքում՝ 94-95-ից հետո մինչեւ այսօր զոհվել է 2000 զինվոր, ինչի թողնենք, որ հիմա էլ մեր երեխեքին սպանեն: Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը տեղյակ չէ՞ր հակառակորդի ապրիլյան ներթափանցման մասին, Վ. Հակոբյանն ասաց. «Միգուցե զեկուցվել է: Հիշում եք, երբ Ստալինին զեկուցվեց Ֆաշիստական Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակման մասին, զեկուցողին պատժեցին անհարկի խուճապի մատնվելու համար: Ամեն դեպքում՝ ապրիլյան պատերազամից ներթափանցման բոլոր փորձերը կանխվում են»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նորանշանակ նախարարին ՝ Վ. Հակոբյանն ասաց. «Մեր բանակը չի ունեցել ոչ վատ նախարար, ոչ էլ վատ շտաբի պետ»: