Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չեմ գայթակղում, ես տեղի եմ տալիս»

Հասարակություն
kamyu

Այսօր ֆրանսիացի նշանավոր արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա, 1957-ի գրականության Նոբելյան մրցանակակիր Ալբեր Կամյուի ծննդյան օրն է: Ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին, Ալժիրում: Այս առիթով ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր Կամյուի կյանքի և գործունեության մասին: Կամյուն մոլի ֆուտբոլիստ էր, սակայն 17 տարեկանում տուբերկուլյոզը ստիպեց նրան թողնել խաղը: Նա միշտ խաղում էր որպես դարպասապահ, քանի որ նրա տատը սպառնում էր ծեծել նրան, եթե նա պատռեր կոշիկները: Կամյուն ամուսնացել է 1934 թվականին 21 տարեկան հասակում: Կինը՝ Սիմոն Հիեն, հարուստ բժիշկ-աչքաբանի դուստր էր: Սիմոնը նաև թմրամոլ էր, և նրանք բաժանվեցին երկու տարի անց: Կամյուի երկրորդ կինը՝ Ֆրանսեն Ֆորը, մաթեմատիկոս և դաշնակահարուհի էր: 1945-ին նա լույս աշխարհ բերեց երկվորյակների: Թեև Կամյուն մնաց ամուսնացած, նա մի քանի սիրավեպեր է ունեցել կյանքի ընթացքում: Դրանցից ամենաաղմկահարույցը դերասանուհի Մարիա Կասարեսի հետ ունեցած սիրավեպն էր: «Ես չեմ գայթակղում, -ասել է նա,- ես պարզապես տեղի եմ տալիս»։ Կամյուն նախընտրում էր գրել կանգնած վիճակում (ինչպես նաև Էռնեստ Հեմինգուեյը, Վլադիմիր Նաբոկովը և Վիրջինիա Վուլֆը): Կամյուն մոլի ծխող էր, և դժվար է գտնել մի լուսանկար, որում նա առանց սիգարետի է: Նա նույնիսկ մի կատու ուներ, որին կոչել էր Սիգարետ: Կամյուն մահացել է 46 տարեկան հասակում ավտովթարից: Նրա ավտոմեքենայում գտել են ինքնակենսագրական վեպի առաջին մասի ձեռագիրը: Հետագայում այդ հատվածը խնբագրել և հրատարակել է Քամյուի դուստրը: Նրա ամենահայտնի գործերից են «Օտարը», «Անկում», «Ժանտախտը», «Սիզիփոսի առասպելը», «Ընդվզող մարդը», «Երջանիկ մահը», «Թյուրիմացություն» և «Կալիգուլա» պիեսները և այլն: