«Նոյեմբերի 7-ի հաջորդ օրը մարդկանց արտադրողականությունը բարձրանում էր» (տեսանյութ)
Կարմիր դրոշով ու մեխակներով, ավանդույթի համաձայն, նոյեմբերի 7-ի առավոտյան կոմունիստական կուսակցության անդամները դուրս են եկել երթի: Ալեքսանդր Մյասնիկյանի ու Ստեփան Շահումյանի արձաններին ծաղիկներ դնելով՝ նրանք կրկին հիշում են մոռացված տոնը: «Հրապարակը զարդարված էր, բոլորը էմբլեմներով էին, կարմիր վզկապներով, գնում էին Լենինի անվան հրապարակով: Անցնում էր մեծ խանդավառությամբ»,- պատմում է ՀՀԿ անդամ Լիպարիտ Շահինյանը: «Ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ տոնի հաջորդ օրը մարդկանց արտադրողականությունը ավելի էր բարձրանում»,- ասում է ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նոյեմբերի 7-ին խորհրդային տարիներին նշում էին Հոկտեմբերյան հեղափոխության օրը: Նախորդ դարում մեծ շուքով ու շքերթներով նշվող այս տոնի մասին հիշում են միայն տարեցները: Երիտասարդները դժվարանում են մտաբերել, թե ինչ օր է այսօր: Դիտեք տեսանյութը