Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստում զենքի արտադրության լիցենզիա կտրամադրվի

Քաղաքականություն
gov

Վաղը տեղի ունենալիք կառավարության նիստում  «ՍՋՍ» ՍՊԸ-ին զենքի արտադրության լիցենզիա կտրամադրվի։ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ ու 43-րդ, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման համապատասխան՝ Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է. «ՍՋՍ» (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրա­­­կանացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Րաֆֆու փող. 111) սահ­մանափակ պատասխա­նատվությամբ ընկերությանը երեք տարի ժամկետով տալ զենքի արտադրության (խոցման միջոցներից ազդանշան արձակելու համար նախա­տեսված սարքեր) լիցենզիա: «ՍՋՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախա­տեսում է իրականացնել զենքի արտադրության (խոցման միջոցներից ազդանշան արձակելու համար նախա­տեսված սարքեր) գործունեություն: «ՍՋՍ» սահմանափակ պատասխա­նատվությամբ ընկերությանը զենքի արտադրության լիցենզիա տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելուց հետո լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու և 2016թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում  փո­փո­­խություն­ներ  չեն  կատարվելու: