Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւր են գնում սիրիահայերի համար հավաքվող գումարները (տեսանյութ)

Քաղաքականություն
marianna

Այն,  ինչ անում է Հայաստանը սիրիահայերի համար, բավարար չէ  բարեկեցիկ կյանքի համար:  Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար Ազատական կուսակցությունների կազմակերպած քննարկման մասնակիցները կոչ են անում պետական մարմիններին ավելի ակտիվ լինել: «Որպեսզի մենք պարոն Նալբանդյանին չփնտրենք, խնդրենք, որ հայտարարությամբ  հանդես գա: ԱԳՆ-ից ինձ ասում են, որ Նալբանդյանը հանդես է գալիս հայտարարությամբ, բայց դա մամուլի համար չէ»,-ասում է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա, Հայաստանն այսօր չունի սիրիահայերին այստեղ պահելու ծրագիր:  Ավելին` բազմաթիվ ներգաղթյալներ  մեր երկրում  հանդիպում են խոչընդոտների: «Մարդիկ բողոքում են, քանի որ առաջին ամիսը գալիս են, դեռ ոչ մի բանին ծանոթ չեն, մեկ էլ հարկայինը գալիս մի քանի հարյուր հազար տուգանում է, սա հարված է նրանց համար: Սիրիական պատերազմը սկսելուց ի վեր, աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպվում են դրամահավաքներ՝ սիրիահայերին օգնություն ցուցաբերելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  դրանցից ոչ բոլորն են հասնում նպատակակետին: «Եթե Հալեպի ժողովուրդը այդ վիճակում է, ո՞ւր են այդ գումարները, թող բացահայտ ասեն, բացթողումը Կիլիկյո կաթողիկոսությանն է՝ Արամ առաջինի գլխավորությամբ, իրենք են հավաքում այդ գումարները»- ասում է սիրիահայ, ՍԴՀԿ  փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Ներգաղթյալներին  օգնություն ցուցաբերելու համար  ամեն տարի գումարներ է հատկացնում նաեւ ՄԱԿ-ը: Բայց այս կառույցից եկող գումարները դեպի մեր երկիր տարեցտարի նվազում են: «Պայմանավորված է նրանով, որ հոսքեր եղան Եվրոպա, մեծ թվով գումարներ ծախսվում են այնտեղ գնացող փախստականներին պահելու համար: Ցավոք սրտի մեր գործընկերները, երևի մտածում են, որ մենք այնքան լավ ենք աշխատում, որ սիրիահայերին պահելու տեսանկյունից գումարի կարիք չունենք»,- նշում է Սփյուռքի նախարարության Մերձավոր եւ միջին արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լեւոն Անտոնյանը: Սիրիայում ռազմական գործողությունները չեն դադարում: Այսօր Առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի Ռաքքա քաղաքում՝ ինքնաթիռներից արձակված օդային հարվածների արդյունքում: