Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստրիպտիզ ակումբները, հնարավոր է, տեղափոխվեն (տեսանյութ)

Քաղաքականություն
varch-1

Գործադիր մարմնի նիստն այսօր էլ սկսվեց  վարչապետի հանձնարարականներով: Կարեն Կարապետյանը շարունակելով նախորդ շաբաթվա թեման՝ կապված գիշերային ակումբների վերահսկողության հետ, հանձնարարեց. տնտեսական զարգացման եւ ներդրումների, տարածքային կառավարման եւ զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարների նախագահին համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբների կանոնակարգման հարցը. «Եթե անհրաժեշտություն լինի, դրանք պետք է նաեւ տեղափոխել այլ վայր: Անհրաժեշտ է ողջամիտ ժամկետներ եւ պայմաններ ստեղծել տնտեսվարողի համար, որպեսզի նա կարողանան ժամանակ ունենալ իր գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը վերաբերում է ստրիպտիզ ակումբերի եւ դրա նման զվարճանքի ակումբերին: Բողոքներ կան, որ բազմաբնակարան շենքերի տակ եւ բարոյական կերպարն այն չէ, եւ անհանգստությունը, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- նշեց վարչապետը: Իսկ կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ Կարեն Կարապետյանը 12 հարց հանեց  օրակարգից՝ նշելով, թե դրանք քննարկման ենթակա չեն: