Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հայաստանում ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում (տեսանյութ)

Հասարակություն
fcc9f12b861b4ea4caae09368bd407de

Աղքատության սրության իրական պատկեր Հայաստանում չկա, սակայն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հետազոտությունների միջոցով  պարզել է՝ Հայաստանում ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում: «Կեսը մի բան  մի կերպ ծամում է քնելուց առաջ: 30%- ը բավարարում է հիմնական պահանջները, 20 %-ն ունի եկամուտներ, 5 տոկոսն իրեն ոչ մի բանում չի սահմանափակում, սա մեր ընտանեկան կարողությունների  կառուցվածքն է այսօրվա Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով՝    ամենաբարեկեցիկ կյանքը վայելում են Սյունիքում, որովհետեւ կա առաջնային աշխատատեղ. «Մարդիկ աշխատավարձ են ստանում, գնում են խանութ, վարսավիրանոց, գիրք են առնում եւ այլն»: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն  էլ հիշեցնում է, որ աշխատատեղի հիմնական տեղը Քաջարանն է, իսկ այստեղ աշխատատեղը ստեղծվել է մարդկանց առողջության հաշվին. «Կապանում օնկոլոգիական հիվանդությունների աճ կա եւ Քաջարանի կոմբինատը  պատրաստ է իր վրա վերցնել վիրահատական ծախսերը, միայն թե աղմուկը նվազի, մարդիկ սուսուփուս գնան վիրահատվեն»։ Աղքատության դեմ պայքարի լավագույն ձեւը աշխատատեղերի ստեղծումն է՝ հիշեցնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:  Նրա խոսքերով՝ Հայաստանում բնակչության 2/3-րդը ռեալ աղքատության շրջանում է: Մյուս բանախոսը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ ավելացնում է, որ իրականում Հայաստանում աղքատ լինելն ամոթ է. «Մարդիկ աղքատ համարում են նրան, ով օրվա հացի կարոտ է, քաղցած, ով տանիք չունի իր գլխին:  Մարդն իրեն աղքատ չի համարում, երբ  ուրիշից հաց չի խնդրում եւ ամբողջ տարին կարտոֆիլով եւ թթու կաղամբով գոյատեւում է»: Մանրամասները՝ տեսանյութում