Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Հանրային տրանսպորտի բացակայությունը` համայնքների մեկուսացման պատճառ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gazel

21-րդ դարում Հայաստանում կան գյուղական համայնքներ, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում։ Հաճախ են թափուր երթուղիների մրցույթներ կազմակերպվում, սակայն տարբեր պատճառներով դրանք չեն կայանում։ Արդյունքում գյուղական համայնքները մնում են մեկուսացած։ Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն ու անհատների բարեգործություններն էլ լի են վտանգներով. Վթարներ,մեքենաների անսարքություն, մաշված անվադողեր։ Չկա վերահսկողություն, Տեխնիկական զննություն իրականացնելու գործընթացը կարգավորված չէ։ «Կիրակի» հաղորդաշարի այս թողարկման հյուրերն են Տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, փոխադրումների քաղաքականության բաժնի պետ   Դավիթ Մելքոնյանը և Սպառողների խորհրդատվական կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Հաղորդման համար տեսանյութեր են պատրաստել Ալավերդու «Անկյուն +3» ՀԸ-ն և Մարտունու «Զանգակ» ՀԸ-ն։