«Ես էլ եմ ձեր օրին». Գ. Սահակյանը՝ Տ. Ուրիխանյանին
ԱԺ քառօրյայում այսօր պետք է քվեարկվի ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի նախագիծը՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին՝ այն մտնի՞ ԱԺ օրակարգ, թե՞ ոչ: Նախագիծը վերաբերում է ճանապարհատրանսպորտային խախտումներին, տուգանքներին, առաջարկվում է ավելի մեղմ տարբերակ. «Ես կոչ եմ անում չտապալել քվեարկությունը ու քվեարկել կողմ, որ նախագիծը մտնի լիագումար նիստերի օրակարգ»: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց պատգամավորին՝ ասելով. «Ես խորհուրդ կտամ, որ պատգամավորներն այսպիսի առանձին նախագծեր ներկայացնելիս խմբակցությունների նիստում քննարկել, քանի որ այս պահին միայն հանձնաժողովի տեսակետ ունենք»: Նախագիծը 51 կողմ, 54 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ: Տիգրան Ուրիխանյանը այսօր կրկին անդրադարձավ այն խնդրին, որ Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակում ԱԺ-ում իր հայտարարություններն ու ելույթները: «Ինչ ասեմ, ես էլ եմ ձեր օրին»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: