A
A
«Հանեիք, կրճատեիք, տայիք զինվորին». Հրանտ Բագրատյանը գիտի գումարի տեղը (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը պաշտպանության նախարարին հարցրեց, թե ինչպես է վերաբերվում զինվորին միջին աշխատավարձ տալու գաղափարին: Նա գիտի այդ գումարի տեղը. «4-րդ տարին է՝ այդ առաջարկն արվում է: Քանի որ ես ընդդիմադիր պատգամավոր եմ, գլուխս խփեմ պատին, թե պատը խփեմ գլխիս, ոչ մի բան չի փոխվում: Որտեղի՞ց վերցնենք գումարները, եկեք վերցնենք այստեղից՝ ֆինանսների նախարարությունը 44 մլն է ծախսել, կենտրոն է սարքել, ձեզ վատ եք զգում, բա ԿԲ-ի 150 մլն-ը, բա մոտ 1000 ավելորդ մեքենան: Սա այն դեպքն է, որ հանեիք, կրճատեիք, տայիք զինվորին»: