Քարտեզագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքիև սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների քարտեզագրման ծրագիր: Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող կազմակերպությունների շրջանակներում արված հարցումների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը ներկայացվելու է «Հաշմանդամությունունեցող անձանց մատուցվող ծառայությունների առցանց տեղեկատվականկենտրոն» համակարգում, որի միջոցով հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն կունենա ծանոթանալ համապատասխանկազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին: Նշված հարցումների շրջանակներում գործընթացի դյուրինությունը ևարդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է առգիծ հարցաթերթ։ Նախարարությունը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող հասարակական և մասնավոր կազմակերպություններին ակտիվորեն ներգրավել քարտեզագրման աշխատանքներին՝ լրացնելով առգիծ հարցաթերթը: Հարցաթերթը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://www.survio.com/survey/d/E1E3W6R8M8N2A8B5P ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին