Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերոբ Տեր-Պողոսյանին ուղղված 3 մեղադրանքները (տեսանյութ)

Քաղաքականություն
nWYnRKt48Qw

«Մեթալ Փրինս» ընկերության նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանի հասցեին Հայաստանում հնչած առաջին մեղադրանքն այն էր, որ ինքը մասոնական օթյակի անդամ է, ինքը ոչ հաստատում է, ոչ հերքում, ասում է՝ ես «Ռոտարի միջազգային ակումբի անդամ եմ»: Հենց «Ռոտարիին» են վերագրում մասոնականության հետ կապեր: Ստեղծվել է 1905-ին ամերիկյան Չիկագոյի նահանգում եւ մասնաճյուղեր ունի գրեթե բոլոր երկրներում: Ինքն ասում է՝ ակումբ մտնում են ցանկությամբ, այլ հրավիրվում, որպեսզի բարեգործություն անեն: Սերոբ Տեր-Պողոսյանը մեկ տարի նախագահել է Հայաստանի «Ռոտարի» ակումբում, ավելինի իրավունք ակումբի միջազգային կանոնադրությամբ չուներ: Երկրորդ մեղադրանքը նրա եւ հոկտեմբերի 27-ի գործով գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի մոր միջեւ եղած կապն էր: Տեր-Պողոսյանը հիշում է, որ Նաիրիի եւ իր եղբոր՝ Կարենի, հետ ծանոթացել է Ամերիկայում 1990 թվականին սկաուտների հավաքի առիթով: Հաջորդ տարի գալիս է Հայաստան եւ շարունակում եղբայրների հետ մտերմությունը: Այնուհետեւ Երեւանում Սերոբ Տեր Պողոսյանը ծանոթանում է Հունանյանների մոր հետ: Ըստ մեղադրանքի, ոճրագործությունից առաջ Կարենն այս մարդուց 300 դոլար է ուզում զենք գնելու համար: Դա, պարզվում է, այդքան էլ այդպես չէ.  «Կարենը եկած էր գրասենյակս այստեղ՝ Երեւան, եւ ըսավ, որ Նաիրին կույրաղիքի հիվանդանոցն է, դրամ պետք է, փող պետք է, պետք է օգնել, որեւէ մեկն էլ ինձ ըսեր, պիտի օգնեի, չէ՞ որ այդ օգնության համար էի եկած Հայաստան: Ըսի որչա՞փ պետք է, ըսավ՝ 200 դոլար: Այդ 200 դոլարը տվի»: Սերոբ Տեր-Պողոսյանին կասկածում էին նաեւ Նաիրի Հունանյանի հետ համատեղ բիզնես ունենալու մեջ: Ոճրագործությունից դեռ շատ առաջ: Տեր-Պողոսյանն ասում է՝ ես ընդամենը խորհրդատու էի. «Ուրեմն, Կարենը եւ Նաիրին դեռ Ուկրաինա էին, իրենց մայրն եկավ գրասենյակս: Ըսավ, որ պարոն Սերոբ, տղաքս փող պիտի բերեին , շատ կխնդրեմ, որ իրենց բիզնեսին ուղղություն տաս, որ սխալ չընեն, փողը կորսընցնեն: Ըսի ես կրնամ ուղղություն տալ»: Ուկրաինայից եղբայրների վերադառնալուց հետո Սերոբ Տեր-Պողոսյանը նրան խորհուրդ է տալիս ընկերություն հիմնել, որպեսզի բիզնես սկսեն: Հիմնում են այդ ընկերությունը եւ Տեր-Պողոսյանին դարձնում անդամ: Ինքը դեմ չէ. «Մտածեցին սկիզբը ալկոհոլ շինելու, պատրաստելու, մտածեցին առեւտուրի պես.. բայց որեւէ մեկի մեջ չմասնակցեցան: Միշտ խրատեցի, որ ուշադիր լինեն, չկորցնեն փողը»: Սերոբ Տեր-Պողոսյանին ուղղված վերջին մեղադրանքը մանկապղծությունն էր: Այս մեկից նա չկարողացավ խուսափել: Մանկապղծական գործողությունների ամբողջ ընթացքում նա վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր: 69-ամյա Սերոբ Պողոսյանը ձերբակալվեց եւ դատապարտվեց 15 տարվա բանտարկության: 4 տարի հետո նա մահացավ քաղցկեղից: