Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ԵՏՄ- ի նկատմամբ բացասական վերաբերմունք է արձանագրվել

Քաղաքականություն
IMAG0327

ԵՏՄ անդամ երկրների բնակիչները հիմնականում դրականորեն են տրամադրված միությանը, միայն Հայաստանում է արձանագրվել բացասական վերաբերմունք. այս մասին ասաց Մոսկվայից «Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալության գործադիր տնօրեն Իգոր Զադորինը։ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը դա բացատրեց ապրիլյան պատերազմի օրերին ԵՏՄ անդամ երկրների արձագանքով։ Ըստ նրա՝ հայկական կողմը դաշնակից երկրներից և հատկապես Ռուսաստանից աջակցություն էր ակնկալում, ինչը չեղավ: Արամ Նավասարդյանը նաև նշեց, որ տնտեսական զարգացման առումով էլ են մարդիկ հիասթափված. « 3 տարի է անցել, ինչ Հայաստանը հայտարարեց, որ ԵՏՄ և մաքսային միության մասն է կազմելու, սակայն դեռևս ոչ մի շոշափելի առաջընթաց այստեղ չեն տեսնում»: Կազմակերպված տեսակամուրջի մասնակից Ղրղըզստանի խոսնակը նշեց, որ բնակիչների 85 տոկոսը գոհ է կյանքից և պայմաններից, քանի որ այդ երկիրը Չինաստանից արևմուտք արտահանվող ապրանքների համար տարանցիկ գոտի է, և երկրի տնտեսությունը դրա վրա է հիմնված: Մոլդովայից ասացին, որ դանդաղ տեմպերով երկիրն արևմուտք է տեղափոխվում, բնակչության 32 տոկոսը ցանկանում է աշխատել եվրոպական երկրներում, իսկ Ռուսաստանում աշխատել ցանկացողների թիվը նվազել է և հիմա կազմում է 27 տոկոս։ Տեսակամուրջի մասնակից բոլոր երկրների խոսնակները փաստեցին, որ կրթական ոլորտում ԱՊՀ երկրները շատ վատ վիճակում են, գրավչության առումով ԱՊՀ երկրների ուսումնական հաստատությունները եվրոպականներից հետ են մնում:   «ԱՊՀ երկրների ինտեգրացիոն նախապատվությունները»  թեմայով Երևան- Մոսկվա- Աստանա- Բիշքեք- Քիշնև- Մինսկ տեսակամուրջը կազմակերպել էր Sputnik միջազգային մամուլի կենտրոնը։