Հայտնի են Ռիո-2016-ի լավագույն մարզիկն ու մարզուհին
Ազգային օլիմպիական կոմիտեների միությունը 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի արդյունքներով որոշել է լավագույններին:
Անցած ամռանը Բրազիլիայում կայացած խաղերի լավագույն մարզիկ է ճանաչվել հարավաֆրիկացի աթելտ Վայդե վան Նիկերկը, որը 400 մ վազքում ոչ միայն ոսկե մեդալ է նվաճել, այլեւ սահմանել է աշխարհի նոր ռեկորդ:
Մարզուհիների մեջ լավագույն է հռչակվել կոստառիկացի թենիսիստ Մոնիկա Պուիգը, որը հաղթել է իրենից շատ անգամ բարձր վարկանիշ ունեցող մրցակիցներին եւ դարձել օլիմպիական չեմպիոն: Դա միաժամանակ Պուերտո Ռիկայի առաջին մեդալն է օլիմպիական խաղերում:
Տղամարդկանց թիմերի մեջ լավագույնի կոչմանն արժանացել է ռեգբի-7-ի Ֆիջիի հավաքականը, որը նույնպես անդրանիկ մեդալն է նվաճել իր երկրի համար: Կանանց թիմերից ԱՕԿՄ-ի ներկայացուցիչների վրա մեծ տպավորություն է թողել խոտի հոկեյի Մեծ Բրիտանիայի հավաքականը:
