Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ հարցերով են մարդիկ դիմում սոցապ նախարարություն

Հասարակություն
f48155b7d7ea11ac4ac28d9cd556d2f6

Հոկտեմբեր ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ստացվել է 938 դիմում, որից 747-ը՝ գրավոր, 191-ը՝ բանավոր: Գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել  պետական նպաստների85 (11%), ավանդների փոխհատուցման 80 (11%), հումանիտար օգնության 67(9%), աշխատանք տրամադրելու 61 (8%) և  կենսաթոշակի նշանակման ու վերանայման 57 (8%) վերաբերյալ դիմումները: Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների54 (28%), ավանդի փոխհատուցման 44 (23%), դիմումի ընթացքի ճշգրտման 26 (14%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 17 (9%) վերաբերյալ դիմումները: Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 416 դիմումի: Դիմումների պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը՝ 267 (64%)-ը պարզաբանվել է, 122 (29%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 16-ը (4%)՝ վերահասցեագրվել  է  պետական   այլ մարմիններ, իսկ 11-ին (3%) տրվել է մերժողական պատասխան: Հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն մեկ քաղաքացու մասնակցությամբ: Նախարարի տեղակալներիմոտ կայացել է երեք ընդունելություն, որոնց մասնակցել են հինգ քաղաքացի:     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին