Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
5FIHHlqE3yE

Այսօր հինշաբթի է, նշանակում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստն է տեղի ունեցել: Ավարտից հետո, ինչպես ամեն անգամ, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողներին և ներկայացրեց նիստում քննարկված թեմաները: Այսօր նիստում հիմնականում քննարկվել  և ամփոփվել է ԱԺ քառորյա նիստերի աշխատանքները:  102 ձայնով անցած զինվորների առողջության հետ կապված օրինագիծը  Շարմազանովը համարեց վերկուսակցական օրենսդրական նախաձեռնություն: « Ինչպես Էկզյուպերին կասեր՝ անվտանգության և բանակաշինության հարցերում մենք նայում ենք նույն ուղղությամբ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը հիշեցրեց, որ նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: Լրագրողներին բնականաբար հետաքրքրում էր, թե Կարեն Կարապետյանը դառնալու՞ է Հանրապետական, թե՝ ոչ: Դեռ նորություն չկա, պատասխանեց Շարմազանովը, հիշեցնելով ներկաներին, որ վարչապետը Մոսկվայում է գտնվում: «Մի բացառեք, որ դիմում կգրի, և մի բացառեք, որ չի գրի, դա պարոն Կարապետյանի որոշելու հարցն է»: Իսկ ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի հարցին, Շարմազանովը հաստատեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն հայտարարել է ՀՀԿ-ին անդամակցելու  մասին: «Սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս անհնարին է լինել քաղաքական գործիչ, բայց չլինել այս կամ այն քաղաքական կուսակցության ներկայացուցիչ: Այլևս անկուսակցական քաղքական գործիչների էպոպեան անցյալում է»,- ընդգծեց Շարմազանովը: Մանրամասները՝ տեսանյութում