Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2009 թվականից հետախուզվում էր մարդ առևանգելու մեղադրանքով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2016-11-18_091413

Նոյեմբերի 16-ին, ժամը 14:40-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկվեց 30-ամյա Արսեն Ալոյանը: Նրան քրեական հետախույզները հայտնաբերեցին Երևանի Հովսեփ Օրբելու փողոցում: Նախկինում չդատապարտված Արսեն Ալոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեղադրանքով: Նրա նկատմամբ հետախուզումը հայտարարվել էր 7 տարի առաջ՝ 2009 թվականի հունիսի 16-ին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Արսեն Ալոյանը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: