A
A
Իրանի հետ առևտրային շուկան կմեծացվի. վարչապետի հանձնարարականը
Այսօր Կառավարության ղեկավարի հանձնարարականներից մեկը վերաբերում էր Իրանի հետ առեւտրային շուկայի մեծացմանը: Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններին հանձնարարեց արտահանման խթանման ուղղությամբ ներկայացնել որոշման նախագիծ եւ ստեղծել աշխատանքային խումբ: «Ունենք հարևան մեծ շուկա, որն ունի մեծ պահանջարկ, դրանում մենք չնչին տոկոս ենք զբաղեցնում, էֆեկտիվ աշխատելու դեպքում կարող ենք այդ շուկայում տեղ զբաղեցնել»,- նկատեց վարչապետը եւ հավելեց, որ պետք է Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնել: Նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետն այսօր էլ հանեց 8 հարց՝ համարելով դրանք չքննարկվող: