Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը (տեսանյութ)

Հասարակություն
15129564_1165012916939506_8959399151473433746_o

«Մանկական Եվրատեսիլ-2016»-ի պրոֆեսիոնալ և պատանի ժյուրիների, ինչպես նաև փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Անահիտն ու Մերին վաստակեցին 232 միավոր և զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը` ընդամենը 7 միավորով զիջելով մրցույթի հաղթող ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին։ Հիշեցնենք, որ այսօր Մալթայի մայրաքաղաք Վալետտայում ընթանում էր «Մանկական եվրատեսիլ 2016»-ը: Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը եվրատեսիլյան բեմում ներկայացան «Տարբեր» երգով եւ ելույթ ունեցան 2-րդ համարի ներքո: Երգի  հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Նիկ Եգիբյանը: