Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ֆուտբոլ են խաղացել օտարերկրյա կալանավորները

Հասարակություն
unnamed-5-9

Նոյեմբերի 18-ին ֆուտբոլային հանդիպում անցկացվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և  օտարերկրյա քաղաքացիների միջև: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, ինչպես նաև այլ հյուրեր: Օտարերկրյա քաղաքացիներից կազմված թիմում ներգրավված էին Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Լիբանանի, Արգենտինայի, Պերուի, Իտալիայի և Լեհաստանի քաղաքացիներ: Խաղն ընթացավ անզիջում պայքարում և ավարտվեց 4:3 հաշվով` հօգուտ օտարերկրյա դատապարտյալների: Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթանակած թիմը՝ գավաթով: Օտարերկրյա դիվանագետներն էլ պատվոգրերով պարգևատրեցին երկու թիմերի` լավագույն խաղով աչքի ընկած մասնակիցներին: unnamed-6 unnamed-8 unnamed-7   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին