Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թռչնագրիպի հակազդման ծրագիրը կշարունակվի

Քաղաքականություն
29938

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում խոսվել է ՀԲ-ի երկու՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն 2 (CARMAC 2) և Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին: Բանկի գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը ներկայացրել է մեր երկրում հաջողությամբ իրականացված մի շարք աշխատանքներ՝ սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման ծրագիրը, ՍԱՊԾ տեսուչների դասընթացները, թռչնագրիպի հակազդման ծրագիրը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել դրանք և հասնել ավելի մեծ արդյունքի: Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի ղեկավար Բեկզոտ Շամսիևը ներկայացրել է թե մինչև հիմա արձանագրված ձեռքբերումները, թե այն մարտահրավերները, որոնք դեռ լուծում են պահանջում: Նա նաև ընդգծել է Համաշխարհային բանկի շահագրգռվածությունը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու, ինչպես նաև այլ երկրների՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում հաջողված փորձը կիսելու հարցերում: Ծառայության ղեկավարը նախանշել է համագործակցության հնարավոր ուղղությունները՝ խոսելով մի շարք գործընթացներ թվայնացնելու անհրաժեշտության, լաբորատոր կարողությունների հզորացման՝ տեխնիկական աջակցության և Ծառայութան կազմում գտնվող լաբորատորիայի միջազգային հավատարմագրման  մասին՝ ակնկալելով այս հարցերում միջազգային կառույցների աջակցությունը: Քննարկվել է նաև հետագա համատեղ աշխատանքի ձևաչափը, մասնավորապես՝ կարծիքներ են փոխանակվել առաջնահերթությունները սահմանելու և սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը վերանայելու վերաբերյալ: